Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

Գիտակ բժիշկ, առողջ մարդիկ

Գիտակ բժիշկ, առողջ մարդիկ

1988-ի երկրաշարժից անմիջապես հետո ԱՄՆ Հայ համայնքի երեք ակնառու անձանց ` Գևորգ Հովնանյանի, Էդգար Հովսեփյանի և Արքեպիսկոպոս Թորգոմ Մանուգյանի շնորհիվ ստեղծվեց Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ): Հաջորդած ամիսներին ու հետագա տարիներին Հայ օգնության ֆոնդը զգալի ուշադրություն դարձրեց Հայաստանի առողջապահության համակարգի բարեփոխմանը:

1996-2000 թթ. ընթացքում ԱՄՆ առաջատար կլինիկաներում 90-ից ավելի հայաստանցի բժիշկներ վերապատրաստվեցին, ովքեր 2000 թվականին հիմնեցին «ՀՕՖ բժշկական շրջանավարտների միավորումը» (ՀՕՖ ԲՇՄ-FARFAA):

2003-ից ՀՕՖ ԲՇՄ և Ավստրո-Ամերիկյան հիմնադրամի Բաց հասարակության ինստիտուտը համատեղ իրականացնում են Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ ծրագիրը (Հայաստանում համակարգումը):

2005 թ. ՀՕՖ և ՀՕՖԲՇՄ համատեղ համագործակցությամբ սկիզբ դրվեց ՀՀ մարզային բժիշկների Շարունակական բժշկական կրթություն (ՇԲԿ) ծրագիրը:


Վերոնշյալ ծրագրին կարող են մասնակցել ՀՀ մարզերում աշխատող բոլոր բժիշկները: Այս ծրագիրն անվճար է, մասնակիցներին տրամադրվում է կեցության հնարավորություն և կրթաթոշակ (մանրամասn տեղեկությունների համար այցելել ՀՕՖ առողջապահական ծրագրերի կայք՝ http://www.farcme.am/ ):


2011 թվականին «Ամերիկայի հայ առողջապահական մասնագետներ» կազմակերպության հովանավորության շնորհիվ հնարավոր դարձավ այս ծրագրում ընդգրկել ավելի շատ թվով բժիշկներ Լեռնային Ղարաբաղից և Ջավախքից:

ՀՀ և ԼՂՀ հիվանդանոցներին բժշկական սարքավորումների տրամադրումը ՀՕՖ բժշկական ծրագրերի կարևոր բաղկացուցիչներից մեկն է: 2005-2013 թթ. ընթացքում ավելի քան 30 ՀՀ շրջանային և ԼՂՀ հիվանդանոցներ, ինչպես նաև մոտ 15 հիվանդանոցներ Երևանում ստացել են բժշկական սարքավորումներ ու պարագաներ:


Համաժողովները, գիտաժողովները  և դասընթացները նույնպես ՀՕՖ բժշկական ծրագրերի հիմնական գործառույթներից են:

Սկզբնաղբյուր. Հայ Օգնության Ֆոնդ
Լուսանկարը. panarmenian.net; azg.am; stepanavan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

21.11.2015

Հարգելի Հակոբ, բարև Ձեզ: Ալերգիայից խուսափոլու միջոցը այս դեպքում ալերգենի հհետ շփումից խուսափելն է: Եթե այնուամենայնիվ շփում կա, հարկավոր է ընդունել հակաալերգիկ միջոցներ, հարկ եղած դեպքում նաև ներերակային եղանակով;

Հակոբ

23.10.2015

Ես ձեռք եմ բերել ալերգիա էպաքսիդային նյութերից ,ներկ атвердителя , ներկի փոշուց, կաող եք ինձ օգնել ? Ինչ խորհորդ կտաք?(((

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ